ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց ներկայացնել ապրիլի 1-ից առաջնագծում զոհված զինծառայողների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով արված ուսումնասիրությունների արդյունքները:
Նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ընտանիքների մի մասն ունեն վարկային պարտավորություններ, կոմունալ վճարներ, ուսանողներ և կան այնպիսի մարդիկ, ովքեր աշխատանք չունեն և ցանկություն են հայտնել աշխատելու:
Հովիկ Աբրահամյանն էլ հայտնեց, որ ուսումնասիրության արդյունքում պատրաստել է հանձնարարականներ, որոնք կուղարկվեն բոլոր նախարարություններին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում