Կառավարությունը կփոխհատուցի Կոթի համայնքի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը փոխհատուցելու է 2015 թվականի ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների հետևանքով Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը պատճառված վնասը և այդ նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացնելով հատկացնելու է 8 մլն 935 հազար դրամ: Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի օրակարգում:

«ՀՀ Տավուշի մարզպետին ուղղված Կոթի համայնքի համայնքապետի 2015 թ. հուլիսի թիվ 50 գրությամբ ներկայացվել էր հրետակոծության հետևանքով տուժած 20 սեփականատերերի տվյալներ, քանի որ 2 սեփականատեր նախատեսում էին հավաքել բերքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 2 սեփականատերերը ևս չեն կարողացել հավաքել հացահատիկի բերքն, այդ իսկ պատճառով նյութական վնասի չափը փոխվել է՝ 10,879.5 հազար դրամից դառնալով 11 մլն. 935,5 հազար դրամ», – նշված է եզրակացության մեջ:




Լրահոս