
ՀՀ կառավարությունը իրանական «Սանիր» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տվեց Իրան-Հայաստան 400 կվ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով:
Ակնկալվում է, որ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնել 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը:
«Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ապահովմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: