
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության լարվածությունը չի նվազում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շարունակում է մնալ այսպես կոչված սառեցված կոնֆլիկտների էսկալացիայի հավանականությունը: Ցավոք, չի նվազում Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության լարվածությունը»,-ասել է Բորդյուժան Մոսկվայում կայացած անվտանգության հարցով 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում: