
Բաքուն կիսում է Լեռնային Ղարաբաղում շփման գծում իրավիճակի հետ կապված ԱՄՆ-ի և Ռուսաստանի անհանգստությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
«Ադրբեջանը կիսում է Լեռնային Ղարաբաղում շփման գծում իրավիճակի հետ կապված ԱՄՆ պետդեպարտամենտի և ՌԴ ԱԳՆ-ի անհանգստությունը»,-ասել է Գաջիևը:
Նա հավելել է, որ պաշտոնական Բաքվի կարծիքով՝ «հայկական կողմը խախտում է հրադադարի շուրջ Մոսկվայում ապրիլի 5-ին ձեռքբերված համաձայնությունը»: