Ադրբեջանի հերթական վայնասունը` հասցեագրված միջազգային հանրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատասխան միջոցների համար լիարժեք պատասխանատվություն կկրի Հայաստանը»: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

«Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայկական զինված ստորաբաժանումները ինտենսիվ հրետակոծության են ենթարկել ադրբեջանական խաղաղ բնակչությանը Աղդամի (Ակնա) և Տերտերի (Թարթառ) շրջաններում, ինչպես նաև բնակելի տներն ու պետական օբյեկտները՝ խոշոր տրամաչափի ականանետերից և հրետանուց»,-հայտարարել է նա:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ Հայաստանը «կասետային ռումբեր է կիրառել, որոնք նախատեսված են կենդանի ուժի ոչնչացման համար»:

«Ադրբեջանական կողմը տեղեկացնում և նախազգուշացնում է միջազգային հանրությանը Հայաստանի կողմից նախապատրաստվող նոր սադրանքների մասին: Պատասխան միջոցների համար լիարժեք պատասխանատվություն կկրի Հայաստանը»,-հավելել է նա:

Ավելի վաղ Գաջիևը հայտարարել էր, որ Բաքուն կիսում է Լեռնային Ղարաբաղում շփման գծում իրավիճակի հետ կապված ԱՄՆ-ի և Ռուսաստանի անհանգստությունը

Հ.Գ. Հերթական վայնասունը հնչեց այն ժամանակ, երբ ուժգին հակարահարված ստացան: Հարց՝ ո՞րը կլինի հաջորդ արձագանքը՝ իրական հարձակման դեպքում:




Լրահոս