
Երեկ Բաքվում կայացել է իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի համերգը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, «Crystal hall»-ում հավաքվել էին մի շարք պաշտոնատար անձինք:
Նրանց թվում են եղել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու «Ադրբեջանի ավիաուղիներ»-ի (AZAL) տնօրեն Ջահանգիր Ասկերովը:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ սոցցանցերում վերջիններիս սուր քննադատության են ենթարկել, քանի որ այդ պահին հայկական զինված ուժերն ինտենսիվորեն ռմբակոծում էին Տերտերը (Թարթառ):
«Արտաքին գործերի նախարարը պատերազմի պայմաններում զվարճանում էր համերգին, ով այդ պահին պետք է ապահովեր արտաքին քաղաքական գերատեսչության օպերատիվ աշխատանքը»,-գրել են սոցցանցերի օգտատերերը: