Ընտրական օրենսգրքի քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր շարունակվեց Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումը: Երկարատև ընդմիջումից հետո ԱԺ նիստը նախագահում է խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը: Քիչ առաջ ԱԺ-ում տեղի ունեցավ քվեարկությունը: Կողմ քվեարկեցին 98 պատգամավոր, դեմ` 9, իսկ 5 պատգամավոր էլ ձեռնպահ քվեարկեց: Այսպիսով` Ընտրական օրենսգիրքը առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Նշենք, որ քվեարկությունից առաջ պատգամավորները վարման կարգ պահանջեցին, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մերժեց:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս