
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները բուժում են ստանում Թուրքիայի տարածքում: Այս մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Մոսկվայում կայացած անվտանգության հարցով համաժողովի շրջանակներում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Այսօր ևս «Իսլամական պետության» զինյալները բուժում են ստանում Թուրքիայում»,-հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Բորդյուժայի խոսքով՝ նման իրավիճակ էր նաև 90-ական թվականներին` չեչենական պատերազմի ժամանակ: