Վրաստանում կրկին փորձել են ուրան վաճառել. այս անգամ 3 միլիոն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել ռադիոակտիվ նյութի վաճառքի ժամանակ, փոխանցում է «Sputnik Գրուզիա»-ն: Այս անգամ փորձել են վաճառել 3 միլիոն դոլարով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է քննիչ Սավլե Մոտիաշվիլին:

Վրաստանում ռադիոակտիվ նյութի վաճառքի երկրորդ փորձն է: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ էին ձերբակալվել 200 միլիոն դոլարով «ուրան-238» վաճառելու փորձի ժամանակ:

«Նրանց ձերբակալել են այն պահին, երբ ռադիոակտիվ նյութը վաճառքի նպատակով տեղափոխել են Քոբուլեթի»,-հայտարարել է Մոտիաշվիլին:

Քննության տվյալներով՝ ռադիոակտիվ նյութը 1,6 կգ է կշռել:




Լրահոս