
Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է 23 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել Դորտմունդի «Բորուսիա»-ին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար: Այս մասին հաղորդում է Talksport-ը:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Արսեն Վենգերի գլխավորած թիմը հայ ֆուտբոլիստի համար մրցավազքի մեջ է մտել Թուրինի «Յուվենտուս»-ի և Լոնդոնի «Չելսի»-ի հետ, ովքեր ևս հայ ֆուտոբլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն:
«Արսենալ»-ի ներկայացուցիչներն արդեն սկսել են նախնական բանակցությունները Մխիթարյանի գործակալի և գերմանական ակումբի հետ: