ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «ԳԼԱՔՍՈՍՄԻԹԿԼԱՅՆ» դեղագործական ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.
1. Ֆրանսիայի «Կատալենտ Ֆրանս Բենհայմ ՍԱ, գրանցման հավաստագրի իրավատեր` Լաբորատոիրե ԳլաքսոՍմիթԿլայն, (Ֆրանսիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Ավոդարտ, դուտաստերիդ, դեղապատիճներ փափուկ, 0,5մգ, բլիստերում (30/3×10/)»
2. Իռլանդիայի «Ստիեֆել Լաբորատորիես Իռլանդ ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Դուակ, կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսիդ, դոնդող, 10մգ/գ+50մգ/գ, 15գ ալյումինե պարկուճ»
3. Լեհաստանի «ԳլաքսոՍմիթԿլայն Ֆարմասյուտիկալս Ս.Ա.» դեղագործական ընկերության արտադրության «Սալբուտամոլ ցողացիր, սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ), ցողացիր շնչառման, 100մկգ/դեղաչափ, 200 դեղաչափ ալյումինե տարայում, դեղաչափիչ մխոցով»
4. Ֆրանսիայի «Գլաքսո Ուելքոմ Պրոդուկտիոն, գրանցման հավաստագրի իրավատերը` ԳլաքսոՍմիթԿլայն Ֆարմասյուտիկալս Ս.Ա., (Լեհաստան)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Սերետայդ Էվոհալեր, սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ), ցողացիր շնչառման, 25մկգ/դեղաչափ+ 250մկգ/դեղաչափ, 120 դեղաչափ ալյումինե տարայում դեղաչափիչ մխոցով»:
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Գեդեոն Ռիխտեր, Հունգարիա» դեղագործական ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել
5. Հունգարիայի «Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ» դեղագործական ընկերության արտադրության «Դաիլա, դրոսպիրենոն, էթինիլէստրադիոլ, դեղահատեր թաղանթապատ, 3մգ+0,02մգ, բլիստերում (21/1×21/, 63/3×21/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա: