
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, որի հաղորդագրությունում նշված է. «Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 26-ին հաստատել և գրանցել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (Պահպանվող Բանկ) և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը: «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո միջնորդագիր կներկայացնեն ՀՀ Կենտրոնական Բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար: Միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸն, որը կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸի իրավահաջորդը»