
Գրիբոյեդովի փողոցի եւ Կոմիտասի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է օգոստոսի 25-ին, ժամը 21.41-ին: Բախվել են “Տոյոտա Քամրի” մակնիշի 15 ՍՍ 959 եւ “Տոյոտա Պրադո” մակնիշի 415ՈՍ02 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով ոստիկանության ավտոմեքենան շրջվել է: Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ուղղել են շրջված ավտոմեքենան: