Մենք օլիմպիական Բրազիլիա ենք մեկնելու հաղթելու համար. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օլիմպավանում» կայացավ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որին ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ պատվավոր նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ՀԱՕԿ փոխնախագհները և մինչ այս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ մարզիկները:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով ողջունելով ներկաներին, խոսքը փոխանցեց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին: Վերջինս ներկայացրեց Ռիո-2016-ի համար կատարված և կատարվելիք աշխատանքները: Ներկաներին ողջունեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.

«Անհրաժեշտ է կազմակերպված, հետևողականորեն գործել, քանի որ մեծ ակնկալիքներ ունենք Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից։ Պետք է Ռիոյում մեր մարզիկները պատվով ներկայացնեն մեր պետությունը:Մինչ այսօր արվածը մեզ հանգիստ նստելու և սպասելու իրավունք չի տալիս։Ես շատ լավ գիտեմ մեր յուրաքանչյուր օլիմպիականի հնարավորությունների սահմանը: Անկասկած, ամեն ինչ անելու ենք ոսկե մեդալներ նվաճելու համար»,-շեշտեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ամփոփ զեկույցներով հանդես եկան նաև մինչև օրս օլիմպիական ուղեգրեր նվաճած հավաքականների մարզիչները: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լսեց բոլոր մարզիչներին և վստահեցրեց, որ Ռիո-2016-ին նախապատրաստվելու ընթացքում ոչ մի հավաքական և մարզիկ որևէ խնդիր չի ունենա: ՀԱՕԿ նախագահը ողջունեց և քաջալերեց մարզիկներին՝ նրանցից ակնկալելով ամենաբարձր արդյունքները: Հանդիպման վերջում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լուսանկարվեց  ուղեգիր նվաճած հայ մարզիկների հետ:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս