«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից իրականացված վայրագությունների հարցով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, որը, ի դեպ, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, դիմել էր Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին: Ըստ Թաթոյանի՝ նշված կառույցը արձագանքել է ԼՂՀ օբուդսմենի դիմումին եւ բավականին կոշտ քննադատել Ադրբեջանի գործողությունները.
«Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը, որը օմբուդսմենական հաստատությունների մեջ շատ ազդեցիկ դերակատարություն ունի, հստակ եւ կոշտ քննադատել էր, որ անթույլատրելի են անմարդկային վերաբերմունքը, խոշտանգումների հնարավոր բոլոր եղանակները, որոնք եղել էին»: Միջազգային կառույցներին իրազեկելը վերջին օրերին առավել քան կարեւոր է դարձել, քանի որ հայկական զինուժի պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը սկսել է լացուկոծ բարձրացնել՝ փորձելով աշխարհին ներկայանալ իբրեւ զոհ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: