
Օգոստոսի 24-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար, Զույգաղբյուր եւ Աշոցք գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքներ եւ բանջարաբոստանային տնտեսություններ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը: Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու եւ գնահատելու համար: Տարածքը “ՄԵՎԱՆԾ: ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: