ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին. «գոլդ» համարանիշները պետի գիտությամբ վաճառում են միայն ծանոթներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ-ի միջնորդությամբ դատարանը կալանավորել է չորս անձանց, որոնք մեղադրվում են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելու եւ իրացնելու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կալանավորվածները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ են եղել, եւ հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ գործը ՀՀ ԱԱԾ-ն է քննում:

ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունը: Սակայն Արմեն Հակոբյանը հավաստիացրեց, թե այդ մասին տեղեկություն չունի: Լուրեր կան, որ իրավապահները բողոքներ են ստացել նաեւ այն մասին, որ ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին, եւ, այսպես կոչված, «գոլդ» համարանիշները Արմեն Հակոբյանի գիտությամբ վաճառում են միայն ծանոթներին: Ինչպես հայտնի է՝ համարանիշներն օրենքով սահմանված հստակ գին ունեն, որը կարող է մինչեւ ութ միլիոն դրամի հասնել: Բայց ՃՈ-ի համար միայն գումար վճարելը բավարար չէ, որ վարորդն իր նախընտրած պետհամարանիշը ձեռք բերի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս