
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 26-ին՝ ժամը 07.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` Հայկի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “ՌԱՖ” մակնիշի 62 LO 196 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, ինչի հետևանքով շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման: Տուժածներ չկան: