Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգից և Եկատերինբուրգից հետ է կանչել գլխավոր հյուպատոսներին: Այս մասին ասվում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է Rns-ը:
«Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլիշադ Իլյաս օղլի Գուլամովը հետ է կանչվել պաշտոնից: Եկատերինբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Սուլթան Գասիմովը հետ է կանչվել պաշտոնից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի նման գործողությունների պատճառը չի հստակեցվում: