
Ռուսաստանի կասպիական ռազմածովային նավատորմի նավերը զորավարժություններ են անցկացրել՝ «Կալիբր» հրթիռային համակարգերի կիրառմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
Նշվում է, որ զորավարժություններին, որոնք տեղի են ունեցել ապրիլի 24-28-ը, մասնակցել են ավլի քան 20 ռազմական նավեր, նավակներ և աջակցության նավեր, այդ թվում՝ «Դաղստան» հրթիռային նավեր:
«Կալիբր» տեսակի հրթիռն առաջին անգամ ներկայացվել է 1997թ.: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ծովի ուղղությամբ հրթիռի արձակման հեռավորությունը կազմում է 375 կմ, ցամաքային ուղղությամբ՝ 2600 կմ: