Այսօր տեղի ունեցավ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզի ներառական հատվածի բացման արարողությունը: Արարողությանը մասնակցում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը և այլ պատվավոր հյուրեր:
Նրանք շրջեցին մանկապարտեզի տարածքով, ծանոթացան կատարված աշխատանքներին, զրուցեցին երեխաների հետ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան