ԱԺ անցա քառօրյան հիշարժան էր նրանով, որ պատգամավորներին մինչև քվեարկությունը կարծիք արտահայտելու հնարավորություն չտրվեց: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ամփոփելով քառօրյան, այս մասին նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա ընդգծեց, որ ինքը մինչև քվեարկությունը ցանկանում էր արտահայտել կուսակցության կարծիքը և հայտնել, որ դեմ են ԸՕ նախագծին: «Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին և չկիսեցին կուսակցություն կարծիքը»,- նշեց նա:
Փոստանջյանն անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին և նշեց. «Լայնածավալ ռազմական գործողություններ սահմանին մեզ դեռ սպասվում են, և ես ցավով եմ նշում, բայց պետք է ասեմ, որ մեր դիվանագիտությունը ձախողել է, և դա է հենց պատճառը, որ լայնածավալ գործողությունները կարող են վերսկսվել»: