Մենք մուրաբա չենք բաժանել. Հովհաննես Մարգարյանը` Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՕԵԿ-­ ին չի վերագրում մուրաբա բաժանելու մասին Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը: Նա այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին վստահեցրեց, որ «Օրինաց երկիրը» երբեք ընտրակաշառք չի բաժանել:

«Ես չգիտեմ, թե ում է նկատի ունեցել, բայց վստահեցնում եմ, որ մենք երբեք ընտրակաշառք չենք բաժանել: Նախ մենք այդքան միջոց էլ երբեք չենք ունեցել, որպեսզի ընտրակաշառք բաժանենք, երկրորդն էլ՝ մենք երբեք նման նպատակ չենք ունեցել», – նշեց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հասարակության շրջանում շատ են խոսակցությունները, որ ընտրություններից առաջ ՕԵԿ-­ը մուրաբա է բաժանել, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մենք մուրաբա չենք բաժանել: Երբ ես ասացի, որ մենք երբեք ընտրակաշառք չենք բաժանել, ես նկատի չունեի միայն փողը: Մենք ոչինչ որպես ընտրակաշառք չենք բաժանել»,­ – հայտարարեց պատգամավորը:




Լրահոս