
Օգոստոսի 25-ին, ժամը 20.52-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ-Անուշավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում այրվում է հնձված խոտի արտ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.52-ին, մարվել՝ 21.02-ին: Այրվել է 1 հա հնձված արտ և “ԱրմենՏել” ՍՊԸ-ին պատկանող հենասյունը (1,5 մ):