
Օգոստոսի 25-ին, ժամը 19.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակիչը մնացել են դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: