Արցախի ժողովուրդը պաշտպանում է իր հողը և երբեք այն չի զիջի. Արզիկ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թե ինչ է եղել մինչև 2011 թվականը եւ դրանից հետո,  պետական փաստաթղթերի հետ կատարվող  քննարկումներ են, որոնցից շատ հնարավոր է, որ հասարակության լայն շերտերը, մենք տեղյակ չենք եղել»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցին, որում ՀՀ նախագահը, մասնավորապես, նշել էր, որ դեռևս 2011 թվականից է պատրաստ եղել զիջելու ԼՂՀ 5 տարածքներ:

Արզիկ Մխիթարյանի խոսքով՝  ինքը դա բնական է համարում. «ՀՀ նախագահը նաև ասել է, որ եթե անգամ ինչ-որ փաստաթուղթ էլ ներկայացվի, մենք անպայման դնելու ենք քննարկման: Դա ասվել է ԼՂ-ում ԱԺ պատգամավորների հանդիպման ժամանակ, ասել է թե՝ այժմ չկա սեղանի վրա դրված այնպիսի մի փաստաթուղթ, որը քննարկման անհրաժեշտություն ունիղարաբաղցիները տարածքներ զիջելու պատրաստակամություն չունեն»:

Մեր զրուցակցի գնահատմամբ, դա շատ ակնհայտ և ցայտուն երևաց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երեկվա հարցազրույցում, և մեր ողջ ժողովուրդը, մտավորականությունը համակարծիք են, որ այն ինչ ունենք, պետք է սրբության պես պահել. «Այսօր մեզ հետաքրքրում է ոչ միայն այն, թե ինչ է լինելու ապագայում, որպես քաղաքական փաստաթուղթ ինչ է մեզ առաջարկվելու, այլև մեր ազգաբնակչության անվտանգության ապահովումը: Դա է մեր գերխնդիրը, իսկ այնուհետև բանակցային գործընթացում Արցախին ներգրավվելու անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի այս հարցում այն դառնա  սուբյեկտ և  իր դիրքորոշումները կարողանա ներկայացնել: Մենք դեռևս 1991 թվականից ենք ինքնորոշվել,  մնում է աշխարհը ճանաչի: Արցախի ժողովուրդը պաշտպանում է իր հողը և երբեք  դա չի զիջի: Մեր ժողովուրդը, զորքը, բնակչությունը գիտակցում է, որ մենք սահման ենք պահում և պահում ենք ողջ հայության սահմանը»:

Սյուզի Մուրադյան




Լրահոս