
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվության մասին, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Ռուսաստանի ակտիվությունը նման է այսբերգի»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը «տեսնում է այդ այսբերգի միայն վերին հատվածը»: «Սակայն կա նաև դրա ստորին հատվածը: Դեռևս վաղ է մանրամասները բացահայտելու համար: Նրանք որոշ հետաքրքիր հայտարարություններ հնչեցրեցին: Եվ բոլորը Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Ռուսաստանի առաջարկները մեզ նույնպես հետաքրքրում են: Ռուսաստանը մեզ փուլային լուծում է առաջարկել: Սակայն առաջին հերթին հայերը պետք է լքեն օկուպացված տարածքները»,-հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը: