Հայաստանից ծխախոտի արտահանումն ավելի քան կրկնապատկվել է: Այս տարվա առաջին վեց ամիսներին մեր երկրից արտահանվող ծխախոտի քանակն ավելացել է 2.4 անգամ, իսկ արժեքը` 2.6 անգամ (2012թ.-ի առաջին կիսամյակի համեմատ): Հայկական ծխախոտի ավելի քան 70 տոկոսը հասնում է Իրաք: Դեպի այս երկիր արտահանվող ծխախոտի քանակը մեկ տարում աճել է ավելի քան 3 անգամ: Համեմատաբար խոշոր արտահանման շուկաներ են նաև Վրաստանը, ԱՄԷ-ն ու Ռուսաստանը: Գրեթե տասն անգամ ավելացել է արտահանումը դեպի ԱՄԷ: Հայկական ծխախոտը փոքր քանակությամբ հասնում է նաև Բելգիա, Աֆղանստան, Թուրքմենստան,Կորեայի Հանրապետություն, Շվեդիա, Սինգապուր և այլ երկրներ: Չնայած քանակային ավելացմանը, հայկական ծխախոտը անցած տարվա համեմատ կորցրել է մի շարք արտահանման շուկաներ, ինչպիսիք են Իտալիան, Կիպրոսը, Հարավային Աֆրիկան, Հոնկոնգը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Մոլդովան, Նիդերլանդները և այլն:
Հայաստանից ծխախոտի արտահանումը կրկնապատկվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ