Հետախուզության նախկին գործակալ Աննա Չապմանը կժամանի ՀՀ եվ ԼՂՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկովյան “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպության նախաձեռնությամբ մինչև օգոստոսի 30-ը տեղի կունենա ռուսաստանյան նոր սերնդի մի շարք հասարակական գործիչների և լրագրողների խմբի այց ՀՀ և ԼՂՀ, տեղեկացնում է panarmenian .net-ը:
Այցելության ընթացքում նախատեսվում են համապատասխան հանդիպումներ և միջոցառումներ Հայաստանի և Արցախի կյանքին, միջազգային ու տարածաշրջանային առաջնահերթությունների նկատմամբ հայկական դիրքորոշումներին անմիջականորեն ծանոթանալու և հետագայում Ռուսաստանի համապատասխան հարթակներում դրանք ներկայացնելու համար: Այցելության ընթացքում Ստեփանակերտում և Երևանում Փոքր և միջին գործարարության “Օպորա Ռոսսիի” համառուսաստանյան կազմակերպության փոխնախագահ Պավել Սիգալը կներկայացնի դասախոսություն “Փոքր և մանր բիզնեսի աջակցությունն ու զարգացումը. Ռուսաստանի փորձը” թեմայով, իսկ լրագրող, “Լոբբինգ ռուսաստանյան ձևով:
Բիզնեսի և իշխանության միջևե գրքի հեղինակ Իրինա Տոլմաչևան` “Լոբբինգը Ռուսաստանում” թեմայով”: Խմբի կազմում են նաև ՌԵՆ-ՏՎ հեռուստաընկերության “Աշխարհի գողտնիքները” ծրագրի հեղինակ և վարող, հասարակական գործիչ Աննա Չապմանը, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը, հասարակական գործիչ, իրավաբան Սերգեյ Կառնաուխովը, “Ռուսսկի ռեպորտեր” ամսագրի թղթակից Եկատերինա Պանինան, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան և ուրիշներ: 




Լրահոս