![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/c47d9235-4019-4e1e-8fb0-c0aab0a69a66.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին այցելել է Ասկերանի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ Ասկերանի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: