Օգոստոսի 25-ին` ժամը 20:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ “Հազվադեպ մակերեսային շնչառությամբ, սրտի անբավարար աշխատանքի նշաններով” բուժօգնության է տեղափոխվել Աղավնաձոր գյուղի բնակչուհի, 2012 թ. ծնված Մարի Պողոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
Պարզել են, որ նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում, Մ. Պողոսյանը տան դիմացի ճանապարհին վայր է ընկել և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ժամը 21:10-ին մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում, Մ. Պողոսյանի հորեղբայրը “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենայով իրենց տան մոտ` գյուղամիջյան ճանապարհին, վրաերթի է ենթարկել երեխային` պատճառելով մահ:
Կատարվում է նախաքննություն: