Հայ երիտասարդ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը մայիսի 1-ից մասնակցելու են Իսպանիայում կայանալիք «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարին:
Հայաստանի շախմատային ֆեդերացիան հայտնում է, որ իսպանական մրցաշարին մասնակցելու են աշխարհի 10 երկրների 106 շախմատիստներ, այդ թվում՝ 9 գրոսմայստերներ և 5 միջազգային վարպետներ:
Մրցաշարի մասնակիցների թվում է լինելու նաև Պերուի ներկայացուցիչ, այդ երկրի հանրահայտ գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան: Իսպանական մրցաշարի ավարտից հետո Կարեն Գրիգորյանը ուղևորվելու է Մոնտենեգրո, որտեղ պետք է մասնակցի «Ցետինյե-2016» բաց մրցաշարին: