
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքը:
Նրանք քննարկել են իրադրությունը Ուկրաինայում, ինչպես նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հեռախոսազրույցի ժամանակ խոսել են նաև երկկողմ հարաբերությունների մասին: