Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 45 դեպքից բացահայտվել է 38-ը, գողության 43 դեպքից` 21-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, իսկ կողոպուտի` 1 և խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, կողոպուտի` 2 և գողության 4 դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 1 մարդ զոհվել է, 53-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: