«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կապի զորքերի, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից Կոմիտաս Մուրադյանի ազատումը հույսեր է արթնացրել նրա «զոհի»՝ Աշոտ Սարգսյանի ընտանիքում։ Մեր տեղեկություններով, Կոմիտասից «քցված» ՊՆ մատակարար Աշոտ Սարգսյանի հարազատները վստահ են, որ ջրի երես դուրս կգան Մուրադյանի «գործերը», այլապես պաշտոնանկությունը գրոշ չարժե։ Նրանք կարծում են, որ կվերանայվի քրգործը, եւ կհայտնաբերվի իրական մեղավորը։
Մենք անցած տարի էինք գրել, որ Մուրադյանի բարձր հովանու տակ Սարգսյանը ՊՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համար տեսակոնֆերանսների տեխնիկա էր բերել, ՊՆ-ին այն վաճառելով շուկայականից շատ բարձր գնով, հաշիվ-ապրանքագրերում ներառելով կեղծ տեղեկություններ։ Մուրադյանը նպաստել էր, որ տենդերը շահի Սարգսյանի ընկերությունը, բնականաբար՝ իր «փայն» ունենալով գործարքում: Քննչական կոմիտեն բացահայտել էր, որ պետբյուջեից մոտ 500 հազար դոլար է յուրացվել։ Գործը կոտրեցին ընկերության տնօրենի վրա, իսկ Մուրադյանը ջրից չոր դուրս եկավ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: