«Ականջները քաշված» ՀՀԿ-ականները և քույր կուսակցությունները էլ ավելի բոցաշունչ ելույթներ կունենան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում կառավարությունը հանդես կգա ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով, որը տեղի կունենա մայիսի 10-ին։ Օրակարգում կլինի ոչ միայն ԸՕ-ն, այլեւ տարած-հետ բերած «Հրազդան ցեմենտին» արտոնություններ տալու հարցը: «Ականջները քաշված» ՀՀԿ-ականները եւ քույր կուսակցությունները էլ ավելի բոցաշունչ ելույթներ կունենան, քան ԸՕ-ի ժամանակ, որպեսզի ապացուցեն, որ ծառայում են «հայրենիքին», եւ օրինագծի տապալումը ոչ թե թավշյա-սողացող հեղաշրջման «փորձ» էր, այլ տեխնիկական խնդիր, որը հաղթահարելը ՀՀԿ-ի համար վայրկյանների հարց է, քանզի այդ արտոնությունները, որոնք ոչ թե Բաղդասարովինն են (սա արտահերթում կկրկնեն բոլորը), այլ ՎՏԲ-ինը, իսկ օրինագիծը պետք է ընդունվի անհապաղ, քանզի 500 աշխատատեղ է ապահովում: Ավելի քաջերն էլ կասեն, որ չի կարելի ցեմենտի շուկան մոնոպոլացնել՝ թողնելով միայն Ծառուկյանի «Արարատ ցեմենտի» հույսին՝ դա լիբերալ-դեմոկրատիկ մոտեցում չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս