
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գալուստ Սահակյանը, հնարավոր է, մինչեւ հաջորդ քառօրյան՝ մայիսի 16-19-ը, նորից մեկնի Գերմանիա՝ բուժվելու: Մարտին նա տիկնոջ հետ մեկնել էր Գերմանիա, բուժզննում անցել, առաջիկայում էլ բուժման կարիք կա: Առողջական խնդիրներից հետո ԱԺ նախագահը, կարելի է ասել, ԱԺ չէր հաճախում, երեւաց վերջին օրերին, երբ ՀՀԿ-ն տապալեց «Հրազդան ցեմենտի» նախագիծը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: