
ՆԱՏՕ-ի արևմտյան դաշնակիցները պլանավորում են մոտ 4 հազար զինծառայող տեղակայել Ռուսաստանի սահմանի մոտ, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Նշվում է, որ Բալթյան երկրներ 2 գումարտակ կուղարկի ԱՄՆ-ն, իսկ Գերմանիան և Մեծ Բրիտանիան մեկական գումարտակ կուղարկեն:
ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերտ Ուորքը հաստատել է զինծառայողների թիվը, որոնց ՆԱՏՕ-ն պլանավորում է տեղակայել Բալթյան երկրներում: Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի նման գործողությունները պատասխան են տվյալ տարածաշրջանում Ռուսաստանի աճող ակտիվությանը:
«Ռուսները մեծ թվով զորավարժություններ են անցկացրել այդ սահմանների մոտ: Դա չափազանց սադրիչ պահվածք է»,-ընդգծել է Ուորքը: