Օգոստոսի 24-ին, ժամը 11.00-ին, Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ “դեմքի, պարանոցի, կրծքավանդակի և ազդրերի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք” ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Լյովիկ Գ.-ն:
Պարզվել է, որ Լյովիկ Գ.-ն նշված այրվածքները ստացել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Լուկաշին փողոցի թիվ 5 հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում կայանված իր “ՎԱԶ-2106″մակնիշի ավտոմեքենայի սրահում` ավտոմեքենայի գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարելու հետևանքով: Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: