Թուրքիան Սիրիայի տարածքից կրկին ենթարկվել է հրթիռակոծության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քիլիս քաղաքը Սիրիայի տարածքից կրկին ենթարկվել է հրթիռակոծության, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Նշվում է, որ հրթիռակոծոթյունն իրականացվել է «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից: Երկու հրթիռ է պայթել քաղաքի ծայրամասում գտնվող անապատային տարածքում: Նշվում է, որ տուժածներ չեն եղել:

Հիշեցնենք, որ թուրքական Քիլիսը վերջին շրջանում բազմիցս ենթարկվել է հրթիռակոծության: Թուրքական հրետանին պատասխան կրակ է բացել «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:




Լրահոս