
“Երեւանյան ամառ” ծրագրով շարունակվող անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում օգոստոսի 1-ից 23-ը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 2293 քաղաքացի, որոնցից 802-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության, 35-ը վիրահատվել է:
“Բոլոր այն քաղաքացիները, որոնք մինչեւ ակցիայի ավարտը կդիմեն եւ կհերթագրվեն, պետք է սպասարկվեն եւ համապատասխան բուժօգնություն ստանան` անկախ ակցիայի ժամկետի ավարտից”,- քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մեկ անգամ եւս ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում է, որ “Երեւանյան ամառ” նախաձեռնության շրջանակում անցկացվող մշակութային ծրագրի հետ կապված` հանձնարարվել է օգոստոսի 31-ին կազմակերպել առավել ընդգրկուն ամփոփիչ միջոցառում: