2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված 49-ամյա Հարություն Սարիբեկյանի որդին` Ռուբեն Սարիբեկյանը, պատրաստվում է դիմել ԱԱԾ պետ Գեւորգի Կուտոյանին:
«ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռուբեն Սարիբեկյանն ասաց, որ երբ ԱԱԾ-ն կալանավորել է իր հորը, նրա գրպանում փաստաթուղթ է եղել, որտեղ երկու հեռախոսահամարներ են եղել նշված, որոնցից մեկը շատ կարեւոր է իրենց համար: «Ես պատրաստ եմ գնալ ԱԱԾ, իրավապահները թող ինձ հարցաքննեն: Կալանավորելուց հետո իրավապահներն այդ թուղթն առգարվել են հայրիկիս մոտից, եւ մենք ոչ մի կերպ չենք կարողանում այդ հեռախոսահամարը պարզել: Իմ դիմում-խնդրանքը իրավապահներին այն է, որ օգնեն ինձ, ասեն այդ հեռախոսահամարը, մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց Ռուբեն Սարիբեկյանը:
Ի դեպ, շուտով այս գործով կալանավորվածների խափանման միջոցը՝ կալանքի երկամսյա ժակմետը, հերթական անգամ կլրանա: Դեռեւս պարզ չէ՝ արդյոք ԱԱԾ-ն կրկին անգամ կմիջնորդի կալանքի ժամկետը երկարաձգելու համար, թե մինչ այդ կհասցնեն գործն ուղարկել դատարան: