ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հատկապես հեռավոր համայնքներում իրավիճակը գնալով ողբերգական է դառնում: Օրինակ՝ ՀՀ Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքում վերջին երեխան ծնվել է վեց տարի առաջ. այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքապետ Վոլոդյա Մովսիսյանից: Ավելին, այդ գյուղում այսօր կա ընդամենը երեք աշակերտ, որոնք, սակայն, հաճախում են հարեւանությամբ գտնվող Փոքր Սարիար համայնքի դպրոց: «Դպրոցի շենք ունենք, նորմալ շենք է, ուղղակի երեխաների թիվն է նվազել: Տարիներ առաջ աշակերտների թիվը 15 է եղել: Ծնունդ չկա, վերջին երեխան ծնվել է վեց տարի առաջ»,-ասաց գյուղապետը:  Նրա խոսքով՝ գյուղն ունի 67 բնակիչ: Նրանց հիմնական եկամտի աղբյուրն անասնապահությունն է. «Էնքան որ յոլա են գնում: 3-4 երիտասարդ մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Իսկ մյուսներն էլ անասնապահությամբ են զբաղվում: Ոչ մի բան չկա գյուղում, մարդ էլ չկա: Գյուղում հիմնականում ծերացող ընտանիքներ են, իսկ երիտասարդները հեռանում են գյուղից աշխատատեղ չունենալու պատճառով»:




Լրահոս