WELLA ապրանքանիշի մուսը հնարավոր չէ օգտագործել 3-րդ անգամ. ինչո՞ւ են նրանք խաբում սպառողներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերևս հեծանիվ հայտնագործած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում սպառողների իրավունքները պարբերաբար խախտվում են ցանկացած բնագավառում: Ներկայացնում ենք սպառողի իրավունքի խախտման պարբերաբար կրկնվող տասնյակ օրինակներից մեկը:

Աղջիկներին քաջ հայտնի մազի մուսերը միշտ չէ, որ արդարացնում են իրենց: Սպառողների մեծ մասը հաստատ բախված կլինի WELLA ապրանքանիշի մուսերի տհաճ անակնկալներին: Եթե որևէ մեկը գոնե երկու անգամ օգտագործի մուսը, ապա եզակի երջանիկներից մեկն է: Մեր ձեռքի տակ եղած մուսը, որի կողքին կարող ենք ավելացնել ևս մի քանիսը, օգտագործվել է բառացիորեն մեկ անգամ: Երկրորդ անգամ օգտագործելիս  պարզապես հեղուկ է դուրս գալիս: Հարկ ենք համարում նկատել, որ Հայաստանում այս ապրանքանիշի միջոցները համարվում են թանկ և ամենաշատ սպառվողներից:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս