Կոլորադոյի դատարանը 36-ամյա ամերիկուհուն 100 տարվա ազատազրկման է դատապարտել: Վերջինս հղի կնոջ որովայնից կտրել է 8 ամսական պտուղը, փոխանցում է BBC-ն:
Ինչպես հաստատել է քննությունը, Դայնել Լեյնը մի քանի ամսվա ընթացքում հղի է ձևացել: Նա, մասնավորապես, համացանցից ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքների է ներբեռնել, որպեսզի համոզի իր զուգընկերոջը:
2015թ. հղիների համար հագուստի վաճառքի պատրվակով իր տուն է տարել Միշել Ուիլքինսին, որից հետո հարձակվել է նրա վրա և երկու դանակի օգնությամբ կտրել նրա պտուղը: Նրան չի հաջողվել դատել երեխայի սպանության համար, քանի որ հանցագործության վայրում աշխատող քննիչները չեն կարողացել հաստատել, որ երեխան կենդանի է եղել փորը կտրելուց հետո:
Լեյնին ազատազրկել են սպանության փորձի և հղիության անօրինական ընդհատման մեղադրանքով: