«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օգոստոսի 17-ին արտառոց դեպք է գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մեր տեղեկություններով՝ ժամը 07:00-ի սահմաններում ավտովթարից տուժած երկու քաղաքացու՝ Գետազատ գյուղի բնակիչ 28-ամյա Վահրամին ու ՌԴ քաղաքացի 32-ամյա Լիանային տեղափոխել են հիվանդանոց: Այստեղ՝ հենց ընդունարանում, Վահրամը հանկարծակի սկսել է վիճաբանել ընդունարանի բժիշկ Կարեն Գրիգորյանի հետ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. Վահրամը սկսել է բռունցքներով հարվածներ հասցնել բժշկի դեմքին: Վիճաբանությունը փորձել է կանխել հիվանդանոցի անվտանգության աշխատակից Սերգեյ Ֆիլիպոսյանը: Սակայն Վահրամն այնքան վրդովված է եղել, որ սկսել է հարվածներ հասցնել նաեւ անվտանգության աշխատակիցներին: Միայն հիվանդանոցի աշխատակիցների եւ իրավապահ մարմինների միջամտությամբ են կարողացել հանդարտեցնել «տուժած» քաղաքացուն:
ԲԺՇԿԻՆ ԾԵԾԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ