
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից ոչ հեռու հզոր պայթյուն է որոտացել: Առնվազն 21 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ վիրավոր է, փոխանցում է Reuters-ը:
Գործակալության տվյալների համաձայն՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ ականապատ մեքենան պայթել է շուկայի մոտ` մարդաշատ վայրում: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկիչների թիրախը շիա ուխտավորներն են եղել:
Նշենք, որ ահաբեկչական խմբավորումն ավելի վաղ նման հարձակումներ իրականացրել է Բաղդադի արվարձաններում քաղաքացիական բնակչության և շիա ուխտավորների նկատմամբ: