Ինչպես ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: Ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 2 զինծառայող, որոնցից մեկը 19-ամյա
ժամկետային զինծառայող Գարիկ Մովսիսյանն է:
ArmLur.am-ի հետ զրույցում Զորական գյուղի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ զինծառայողը սովորում էր Եվրասիայի միջազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:
«Շատ գրագետ, ճկուն, հայրենասեր երիտասարդ էր: Երեք երեխա էին, քույրը տարիներ առաջ էր մահացել, մնացել էին երկու եղբայր»:
Գարիկ Մովսիսյանի ժամկետային զինծառայության ավարտին մնացել էր 1 տարի: