ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցավոք սրտի, չարիքն էլ սնունդի կարիք ունի, երբ մենք բարով պատասխանում ենք, մենք զրկում ենք չարիքին զարգանալուց, չարին երբեք չարով չպետք է պատասխանենք»:

Աղվան Հովսեփյան «Առավոտ»

Չարիքը Հայաստանում իր սննդի կարիքը միշտ էլ բավարարում է, դեռ մի բան էլ ավելի է սնվում, նամանավանդ որ այդ չարիքը մեծամասամբ կենտրոնացած է իշխանավորների, քրեաօլիգարխների, թալանչի, բայց եւ իբր աստվածապաշտ ու աստվածավախ ներկայացող պաշտոնյաների մեջ, որոնք մի կողմից եկեղեցի են կառուցում, խաչեր կանգնեցնում, մոմեր վառում, մյուս կողմից՝ զարգացնում չարիքը: Նրանք նույնիսկ բարուն բարով չեն պատասխանում, ուր մնաց՝ չարին բարով պատասխանեն: Սա է իրականությունը, որը բնավ չի համապատասխանում Աղվան Հովսեփյանի եւ մնացած «աստվածապաշտ» պաշտոնյաների խոսքերին:




Լրահոս